Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը շարունակում է ԱՄՆ-ի համար առաջնահերթություն մնալ: Նման հայտարարություն արել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը:
«Բացի այն ամենից, ինչ կատարվում է միջազգային հարթակում, այս երկու երկրների միջև խաղաղությունը մեզ համար, պետքարտուղար Բլինքենի համար շարունակում է առաջնահերթություն մնալ: Պետդեպը շարունակելու է զբաղվել այս հարցով»,- ասել է նա: