Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին առաջարկել է բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ՝ մի շարք պայմանների պահպանման դեպքում։
Եվրահանձնաժողովը նշել է, որ ԵՄ-ին անդամակցելու համար Ուկրաինան պետք է ավարտի բանակցությունները երկրի տնտեսական, քաղաքական, սոցիալական և մշակութային կյանքի բարեփոխումների վերաբերյալ։
ԵՄ խորհրդի մանդատն Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների համար կարող է տրվել մարտի վերջին։
Եվրահանձնաժողովի ղեկավարը վստահեցրել է, որ կառույցն Ուկրաինայի կողմից անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ավարտի վերաբերյալ զեկույցը կներկայացվի 2024 թվականի մարտին, քանի որ բարեփոխումների ավելի քան 90%-ն այժմ ավարտված է։