Կառավարությունը փոփոխություն է նախաձեռնել «Փաստաբանության մասին» օրենքում: Առաջարկվում է հանրային պաշտպաններին արտաժամյա աշխատանքի դիմաց պետբյուջեից տրամադրել 15 տոկոս հավելավճար: Պատճառը պաշտպանների ծանրաբեռնվածությունն է. նշում են՝ յուրաքանչյուրը առնվազն 200 գործով է զբաղված: Բացի այդ, հանրային պաշտպանի աշխատավարձը ցածր է դատախազների աշխատավարձից, ինչը կադրերի արտահոսքի ռիսկեր է առաջացնում:
Հեղինակ՝ Անի Օհանյան