Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է ՀԱՊԿ երկրներին ուղղված մի շարք սպառնալիքների մասին: «Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող ծանր իրավիճակին՝ ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ ՀԱՊԿ որոշման նախագիծը, որն ուղղված էր տարածաշրջանում իրավիճակը լիցքաթափելուն, և որը, ցավոք, չընդունվեց անցած տարվա նոյեմբերին, մնում է ուժի մեջ»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ Տասմագամբետովի խոսքով՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հարավային սահմաններում պահպանվում է ահաբեկչական գործունեության, անօրինական միգրացիայի, զենքի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության վտանգը։
Մանրամասները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում: