Յոթի խմբի ԱԳ նախարարները Տոկիոյում են: Նախատեսվում է, որ երկու օրերի ընթացքում նրանք կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակն ու պաղեստինա-իսրայելական հակամարտությունը: Դիվանագետները Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի վերաբերյալ համատեղ հայտարարություն են պատրաստում և կոչ կանեն ժամանակավորապես դադարեցնել մարտերը՝ թույլատրելու մարդասիրական օգնությունը դեպի շրջափակված Գազայի հատված: Սա ճգնաժամի վերաբերյալ խմբի երկրորդ համատեղ հայտարարությունն է: Կոմյունիկեն, որը պետք է հրապարակվի Տոկիոյում երկօրյա հանդիպման ավարտին, հավանաբար նաև անդրադարձ կունենա ռուս-ուկրաինական պատերազմին: Այսօր նրանց հեռավար կմիանա Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
Մանրամասները՝ ռեպորտաժում: