Նոյեմբերի 8-ին՝ ժամը 11:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 07:08-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.13⁰ և արևելյան երկայնության 48.05⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Պարսաբատ քաղաքից 59 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․7 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը (08.11.2023 թ․, ժամը 09։18-ի, 5․4 մագնիտուդով երկրաշարժի հետցնցումն է) զգացվել է Սյունիքի մարզի Քաջարան, Մեղրի, Սիսիան, Գորիս քաղաքներում` 2-3 բալ ուժգնությամբ։