Չնայած երիտասարդ տարիքին՝ Մաթևոս Ասատրյանն ապրեց, արարեց, կարողացավ հաստատուն տեղ ունենալ խորհրդարանական հարթակում։ Այդ մասին ասված է ԱԺ Ֆեյսբուքի էջում:
«Պատգամավորն իր ներուժն ու գիտելիքները ծառայեցրեց ՀՀ-ի բարօրությանը, ընտրողների ու հարազատ մարզի խնդիրների լուծմանը։
Բոլորի համար անսպասելի փակվեց նրա կյանքի վերջին էջը»,- նշված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ կյանքից անժամանակ հեռացել է ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Մաթևոս Ասատրյանի մահվան կապակցությամբ հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Ապարան համայնքի Քուչակ բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է Ազգային ժողովի պատգամավորի արարողությանը: