Աթենքում ընթացող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման, կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման բոլոր դեպքերը։ Կառույցում Հայաստանի պատվիրակության անդամները ընդգծել են, որ Ադրբեջանը հրաժարվում է Արևմուտքի միջնորդությամբ բանակցություններից, ինչը կարող է հանգեցնել նոր սադրանքի Հայաստանի նկատմամբ: Ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Արման Եղոյանը նշել է, որ այն կարող է շահավետ լինել բոլոր կողմերի համար:
Մանրամասները` Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: