Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Pralay կարճ հեռահարության կոշտ վառելիքով աշխատող մարտավարական բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին: Հրթիռն արձակվել է Աբդուլ Քալամ կղզուց՝ Արևելյան Օդիշա նահանգի ափերի մոտ, և հաջողությամբ խոցել ուսումնական թիրախը:
Ավելի վաղ պաշտպանության գնումների խորհուրդը՝ Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի գլխավորությամբ, հավանություն էր տվել ռազմաօդային ուժերի և ցամաքային զորքերի համար 370 նոր Pralay հրթիռների արտադրությանն ու գնմանը:
Pralay-ը կդառնա հնդկական բանակի սպառազինության մեջ ոչ միջուկային մարտական մաս ունեցող առաջին բալիստիկ հրթիռը։ Տեղական ԶԼՄ-ների տվյալով՝ փոքր հեռահարության այդ հրթիռներն առաջին հերթին նախատեսված են Չինաստանի հետ սահմանին տեղակայելու համար: