ԼՂ-ում հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգները Հռոմում ներկայացրել է հայկական կողմը: Ադրբեջանական վանդալիզմի օրինակները բազմաթիվ են, Բաքուն նաև խոչընդոտում է միջազգային կառույցների մուտքը իր վերահսկողության տակ անցած տարածքներ: Միայն միջազգային հեղինակավոր կառույցների ճնշմամբ է հնարավոր փրկել ԼՂ-ում հայկական պատմամշակութային ժառանգությունը, արձանագրել են հայ պատվիրակները: Ադրբեջանական կողմը առարկել է՝ արժանանալով միայն թուրքական կողմի ծափահարություններին:
Մանրամասները` Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: