Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի դեմ անհաջող մահափորձ է կատարվել, և նրա թիկնապահներից մեկը սպանվել է: Համացանցում հայտնվել է հրաձգության տեսանյութը: Այլ մանրամասներ չեն ներկայացվել:
Ավելի ուշ РИА Новости-ն, վկայակոչելով Աբասի վարչակազմում իր աղբյուրը, հերքել է տեղեկությունը: Նշվում է, որ Աբասը լիովին առողջ է և աշխատում է Ռամալլահի իր գրասենյակում:
Պաղեստինի նախագահի աշխատակազմը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել տեղեկությունը: