Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է 2024 թվականի մարտին Ուկրաինայում նախագահի ընտրության անցկացման մասին լուրերին, հայտարարել՝ հիմա դրա ժամանակը չէ:
«Պատերազմի ժամանակ այս թեման արծարծելն անպատասխանատու է»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Նրա խոսքով՝ այժմ ուկրաինացիները պետք է մտածեն պետության պաշտպանության մասին։
«Եթե չհաղթենք, երկիր չի մնա: Իսկ հաղթանակը հնարավոր է, եթե բոլորս կենտրոնանանք դրա, այլ ոչ վեճերի ու անձնական շահի վրա»,- ասել է Զելենսկին: