Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին տեղեկացվել է, որ Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարությունները Մոսկվայի դեմ անընդունելի են: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը «ծիծաղելի» էր որակել Կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիայի հայտարարություններն այն մասին, որ Իսրայելը խախտում է միջազգային իրավունքի սկզբունքները: