Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 9-ին պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան՝ հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից:
«Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-ղազախական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցերը, եվրասիական տարածքում ինտեգրման միավորումների շրջանակներում փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային արդիական խնդիրներ»,- ասված է հաղորդագրությունում:
Պուտինն ու Տոկաևը տեսակապի ձևաչափով կմասնակցեն Ռուսաստանի և Ղազախստանի միջտարածաշրջանային համագործակցության 19-րդ համաժողովի լիագումար նիստին, որը տեղի կունենա Կոստանայում:
Կրեմլի տվյալով՝ այցի ավարտին սպասվում է մի շարք կարևոր համատեղ փաստաթղթերի ստորագրում։ Նախագահները հանդես կգան նաև ԶԼՄ-ների համար հայտարարություններով:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է հակառուսական պատժամիջոցների Աստանայի հետ հարաբերություններին, նշել, որ երկու երկրները «ինքնուրույն հարաբերություններ են զարգացնում, և դրանք ավելի սերտ են, քան մյուս երկրների հետ»։