Սևանա լճում խեցգետնի արդյունագործական պաշարներ չկան: «Սևան» ազգային պարկը թեպետ խիստ վերահսկողություն է իրականացնում, սակայն ապօրինի որսի դեպքերը քիչ չեն: Միայն մեկ շրջայցի ընթացքում հարյուրավոր խեցգետնորսիչ ցանցեր են հայտնաբերում, որսած խմբաքանակը վերադարձնում լիճ: Իրավախախտումների վերաբերյալ տեղեկացնում են պատկան մարմիններին. 80 հազար դրամով վարչական պատասխանատվության է ենթարկվել 4 անձ:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: