Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են՝ նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ՉԺՀ Շանհայ քաղաքում մասնակցել է նոյեմբերի 5-10-ն անցկացվող՝ Չինաստանի ներմուծման 6-րդ միջազգային ցուցահանդեսին։
Այս միջոցառմանը Հայաստանը ներկայանում է ազգային տաղավարով՝ ներկայացնելով 23 հայկական ընկերությունների արտադրանք, ինչպես նաև հայկական մշակույթը և Հայաստանի զբոսաշրջության հնարավորությունները։
Ցուցահանդեսը կազմակերպել է ՉԺՀ առևտրի նախարարությունն ու Շանհայ քաղաքի ժողովրդական կառավարությունը։