Կառավարությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին վեցամսյա սոցիալական աջակցության ծրագիրը: Նոյեմբերի վճարումների համար ընդունվում են 50-հազարական դրամ աջակցությունից օգտվելու առցանց դիմումները: Կառավարության «Հումանիտար կենտրոնում» այս մասին տեղեկացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: Նարեկ Մկրտչյանը նաև ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին կենսաթոշակ, նպաստ նշանակելու ընթացակարգը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: