Այսօրվանից մեկնարկում է «40 000+10 000» դրամ սոցաջակցության ծրագրի առցանց դիմումների ընդունման գործընթացը, որոնք նախատեսված են նոյեմբեր և հաջորդ ամիսների համար: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:
Ըստ նախարարի՝ ՄՍԾ-ի կողմից վճարման է ուղարկվել 92 525 անձի, որից 5 358-ը՝ 10 000 դրամ, իսկ 87 167-ը՝ 10 000+40 000-ական դրամ:
«Նոյեմբեր ամսվա դիմումները այսօրվանից էլեկտրոնային հարթակում կարող եք ներկայացնել, և տվյալները մշակելուց հետո նոյեմբերի վճարները կսկսվեն»,- տեղեկացրեց նախարարը ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցնեներին:
Ինչ վերաբերում է 100-հազարական դրամ միանվագ աջակցությանը՝ հիմնական վճարումները կատարված են, այդ աջակցությունը ստացել է 104 200 անձ: Այսօր կատարվել են վերջին փոխանցումները: