2024 թվականի հունվարի 1-ից կգործարկվի կենսաթոշակի հաշվարկման նոր բանաձև: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը բյուջեի քննարկմանը տեղեկացրել է, որ կվերանա նվազագույն կենսաթոշակ հասկացությունը, կխրախուսվի երկարամյա ստաժը: Կենսաթոշակային տարիքը աշխատանքային պայմանագիրը լուծելու պատճառ չի դառնա: Հնարավոր կլինի առնվազն 1 տարով հետաձգել թոշակի անցնելու տարիքը և դրա դիմաց հետագայում ավելի բարձր կենսաթոշակ ստանալ:
Մանրամասները` Նորայր Շողիկյանի ռեպորտաժում: