Ռուսաստանի խաղաղության հիմնադրամի վարչության նախագահ, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում զոհված ռուս խաղաղապահների ընտանիքները հիմնադրամից 1 մլն ռուբլի օգնություն կստանան:
«Մենք պարտավոր ենք աջակցել նրանց ընտանիքներին։ Ողբերգությունից մեկ ամիս է անցել, սակայն չի կարելի թույլ տալ, որ այն մոռացվի»,- ասել է Սլուցկին:
Սեպտեմբերի 19-ին ԼՂ-ում Ադրբեջանի սկսած ագրեսիայի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ արձակած կրակահերթի հետևանքով Ճանկաթաղ գյուղի մոտակայքում սպանվել էր 6 ռուս խաղաղապահ, այդ թվում՝ զորակազմի հրամանատարի տեղակալը։