Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կենսաթոշակ ստանալու են: Բողոքի ակցիա իրականացնող արցախցիներին ընդունել ու այդ մասին հավաստիացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը: Նախարարությունից նաև պարզաբանել են, որ ինչպես Հայաստանի բոլոր քաղաքացիների, այնպես էլ բռնի տեղահանված, փախստականի կարգավիճակ ստացած կամ Հայաստանի քաղաքացիություն ընդունածների համար պարտադիր է կոնկրետ հասցեում հաշվառված լինելը:
Մանրամասները` Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում: