Հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում սկսված ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալության (UNRWA) 88 աշխատակից: Դա ՄԱԿ-ի զոհված աշխատակիցների ամենամեծ թիվն է, որը երբևէ գրանցվել է մեկ հակամարտության ընթացքում: Այդ մասին ասվում է կազմակերպության հումանիտար գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարությունում, որոնք միավորված են Միջհաստատությունների մշտական կոմիտեում։
«Ամբողջ բնակչությունը շրջափակման մեջ է և հարձակման է ենթարկվում, զրկված է գոյատևման համար անհրաժեշտ ամեն ինչից: Դա անընդունելի է»,- հայտարարել են ՄԱԿ-ի հումանիտար գերատեսչությունների աշխատակիցները։ Նրանք կոչ են արել անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին։
Գազայի հատվածում հակամարտության սրման սկզբից ի վեր մահացել է 10800-ից ավելի մարդ։ ՄԱԿ-ի տվյալով՝ մահացածների թվում կան 3900 երեխա և ավելի քան 2400 կին, ավելի քան 23000 վիրավոր էլ բժշկական օգնության կարիք ունի։