Ինչու է աշխատանքից հեռացվել Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենը: Հարցը դեռ քննարկվում է: Կրթության նախարարությունից պարզաբանում են, որ Անի Եղիազարյանը առանց թույլտվության մեկնել է արտասահման գործուղման: Նա 20 օր անհարգելի բացակայել է աշխատանքից, և այդ ընթացքում որևէ մեկը չի նշանակվել պարտականությունները կատարող: Հեռացված տնօրենը կարծում է, որ իր պաշտոնանկման պատճառը նախարարին փոխանցված ներքին աշխատանքների մասին ոչ ամբողջական տեղեկությունն է:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: