2008-ի «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արդարացնող հիմքով: Այլ՝ արդեն վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով էլ դադարեցվել է Չերյոմուխա 7 կիրառած ոստիկանության զորքերի զինծառայողների նկատմամբ քրեական հետապնդումը: Հատուկ միջոցի կիրառման հետևանքով 15 տարի առաջ ցույցի 3 մասնակից էր սպանվել: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը հետապնդումը դադարեցնելու որոշումը ցավալի ու խնդրահարույց է որակել:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: