Հանրային տրանսպորտը Երևանում պետք է ունենա առավելություն: Նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Հենց այդ նպատակով Երևանի կենտրոնի չորս տասնյակ փողոցներում ու պողոտաներում ցերեկային ժամերին կարգելվի բեռնատարների երթևեկությունը: Նույն նպատակով Հերացու փողոցում ևս հանրային տրանսպորտի համար գիծ է առանձնացվում: Խորհրդակցության բոլոր մանրամասներն Անի Օհանյանն է ներկայացնում: