ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս որևէ հայտարարություն չի արել 2024 թվականին նախագահի ընտրությանը մասնակցելու իր որոշման վերաբերյալ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ քարոզարշավի մասին դեռ չի հայտարարվել։
Ավելի վաղ Reuters լրատվական գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը որոշում է կայացրել մասնակցել 2024 թվականի նախագահի ընտրությանը։ Reuters-ի տվյալով՝ Պուտինի խորհրդականներն արդեն սկսել են քարոզարշավին նախապատրաստությունը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: