Սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման ծրագրի կարգի պայմաններից մեկն այն է, որ շահառու կարող են դառնալ ՀՀ պետռեգիստրում գրանցվածները: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ պարզաբանելով, թե արդյոք ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են վերոնշյալ ծրագրի շահառու դառնալ:
Նախարարը նախ տեղեկացրեց, որ արդեն կան ԼՂ-ից բռնի տեղահանվածներ, որոնք դիմել են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, ապա մանրամասնեց. «Կան արդեն դիմումներ (ԼՂ-ից բռնի տեղահանվածներ -խմբ.), որ ցանկություն են հայտնել տարբեր սահմանամերձ բնավայրերում դառնալու այդ ծրագրի շահառու:
Երբ ստանան քաղաքացիություն, արդեն ինքնաշխատ կերպով կկարողանան համարվել այս ծրագրի շահառու, որովհետև կարգում հստակ է գրված, որ սա այն ընտանիքների համար է, որտեղ ամուսիններից մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի և գրանցված լինի ՀՀ պետռեգիստրում»: