«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժնի աշխատակիցները 2023թ. երրորդ եռամսյակում գույքագրել և տեսաձայնագրել են ՀՀ միջպետական‚ հանրապետական և տեղական նշանակության ավտոճանապարհներ՝ 250.8կմ ընդհանուր երկարությամբ։ Գույքագրման շրջանակներում կատարվում է ճանապարհների օտարման շերտում գտնվող տարրերի չափագրում և հաշվառում։ Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում չափագրվել են միջպետական նշանակության 9.4կմ‚ հանրապետական նշակության 136.6կմ և տեղական նշանակության 104.8կմ ավտոմոբիլային ճանապարհներ։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ դաշտային աշխատանքների ընթացքում հավաքագրված տվյալները վերլուծվել և ամփոփվել են։
Գույքագրման աշխատանքները կրում են շարունակական բնույթ։