«Ազգային ժողովրդավարական բևեռի» խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանն այսօր որպես վկա հարցաքննվել է ահաբեկչությանն առնչվող քրեական գործի շրջանակում:
«Հյուսիսային տերևաթափ» անվանումով ահաբեկչության նախապատրաստման դեպքի մասին օրեր առաջ հայտնեց Ազգային անվտանգության ծառայությունը՝ տեղեկացնելով, որ հանցախմբի անդամները նպատակ են ունեցել 2023 թվականի ընթացքում զավթել պետական նշանակության շինություններ՝ կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը:
Սեֆիլյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրել է՝ Բևեռը ահաբեկչության նախապատրաստման դեպքի հետ առնչություն չունի, իսկ գործով կալանավորված 5 անձանցից երկուսի հետ վերջին երկու ամիսներին առնչվել են իրենց նախաձեռնած հանրահավաքային պայքարի շրջանակում, որի նպատակը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացումն է: