Նոյեմբերի 6-ի դրությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 484-ի։ Նրանցից 5-ը հոսպիտալացված են, 308-ը դուրս են գրվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Հիվանդներից 340-ը երեխաներ են, 144-ը՝ մեծահասակ: