ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր միկրոբլոգում ցավակցություն է հայտնել Նեպալում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ, ինչի հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել:
«Մեր աղոթքները Նեպալի ժողովրդի հետ են՝ թոթափելու դժբախտությունը և հաղթահարելու բնական աղետի պատճառած ավերածությունները»,- ասվում է ՀՀ ԱԳՆ-ի գրության մեջ:
Հիշեցնենք՝ նախօրեին Հնդկաստանի և Նեպալի սահմանին 6,0 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել: Նեպալում առնվազն 140 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Կան անհետ կորածներ: