Մարդասիրական հրադադարը Գազայի հատվածում կարող է նպաստել պատանդների վերադարձին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Այս մասին նա հայտարարել է Իրաք այցի ընթացքում:
«Մարդասիրական հրադադարը Գազայում կարող է մեծացնել պատանդների վերադարձի հնարավորությունը»,- ասել է Բլինքենը, որի ելույթը հեռարձակել են արաբական լրատվամիջոցները:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Իսրայելը հայտարարել է Գազա քաղաքի լիակատար շրջափակման մասին: