ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային 425 մլն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին։ Ամերիկյան կողմը վստահեցնում է՝ այս փաթեթն ազդարարում է Վաշինգտոնի շարունակական աջակցությունը ուկրաինացի ժողովրդին, որը պայքարում է ռուսական ագրեսիայի դեմ: Կիևին ամերիկյան աջակցությանը ճեպազրույցում անդրադարձել է Սպիտակ տան խոսնակը: Կարին Ժան Պիերը նշել է, որ Վաշինգտոնը կրճատել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը՝ միջոցների սղության պատճառով: Սակայն, նրա խոսքով, նման մոտեցումը թույլ կտա ավելի երկար աջակցել Կիևին:
Օրվա միջազգային իրադարձությունները` Դիանա Գասպարյանի տեսաշարում: