Միջազգային մամուլում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական հարձակման մասին սեպտեմբերին 1000 հրապարակում է եղել, հոկտեմբերին՝ 800, ներառյալ իրենց հայրենիքը լքած 100 հազար մարդկանց սրտակեղեք պատմությունները:
Այս մասին իր X-ի միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
«Կենսական է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակման և դրա հետևանքով էթնիկ զտումների մասին օբյեկտիվ լուսաբանումը մամուլում»,- գրել է նա։