Ինչո՞ւ են մարդիկ անազատության մեջ պահում վայրի կենդանիներին. դրա հոգեբանական ու մշակութային պատճառները, իհարկե, պարզել է պետք, բայց ավելի ցավալի է, որ այդ կենդանիները հաճախ նաև դաժան վերաբերմունքի են արժանանում:
Հայաստանում անազատության մեջ պահվող վայրի կենդանիների հստակ թիվ չկա, մինչդեռ համարվում է կենդանիների մաքսանենգության տարանցիկ երկիր:
Օրենսդրությունը խստացվել է, բայց մասնագետները կարծում են՝ լուրջ փոփոխությունները հնարավոր են միայն հանրային պահանջի դեպքում, իսկ այդ պահանջի ձևավորման համար հասարակությանը կրթել է պետք:
Մանրամասները՝ Անի Օհանյանի տեսանյութում։