Երևանի 42-ամյա մետրոն, միջազգային չափանիշներով, երիտասարդ է, բայց բողոքներ արդեն շատ ունի. վագոնները հին են, ռելսերը մաշված, այն չէ արդեն օդափոխությունը: Ստորգետնյա տրանսպորտի խնդիրների լուծումը մոտ 100 մլն դոլարի ծախս է պահանջում: Մոտավորապես 150 մլն դոլար էլ կպահանջվի նոր կայարանի կառուցման համար, որի նախագիծն, ի դեպ, արդեն պատրաստ է:
Մանրամասները՝ տեսանյութում։