Ազգային ժողովից հայտնում են՝ ԵԱՀԿ աջակցությամբ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին կից անվտանգության խորհրդի հետ համատեղ ստեղծվել է Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակ:
Ընդլայնված կազմով քննարկումներին մասնակցել են Հայաստանի ուժային կառույցների ներկայացուցիչներ, օմբուդսմենը, փորձագետներ ԵԱՀԿ-ից ու այլ շահագրգիռ անձինք: Ստեղծված հարթակի գործունեությունը միտված է անվտանգության ոլորտի բարեփոխումներին, ԱԺ-Կառավարություն-քաղհասարակություն փոխգործակցությանն ու խորհրդարանական վերահսկողության գործիքակազմերի ուժեղացմանը: Երկօրյա նիստերի առանցքում անվտանգային կարևոր հարցեր էին: