Իսրայելա-պաղեստինյան էսկալացիայի ֆոնին hակաիսրայելական ակցիաներ են անցկակվել Սիդնեյի կենտրոնում: Հարյուրավոր ցուցարարներ կոչ են արել հրադադար հաստատել և վերջ տալ Գազայում բռնությանը: Նրանք նաև բողոքել են, որ միջազգային հանրությունը պատշաճ արձագանք չի տալիս ստեղծված իրավիճակին:
Մեծ Բրիտանիայի King's Cross կայարանում լոնդոնցիները նստացույց են անցկացրել հաջակցություն պաղեստինցիների: Ցուցարարները բղավել են, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում: Ակցիայի մի քանի մասնակից բերման է ենթարկվել:
Անհայտ անձինք էլ Լոնդոնում արտգործնախարարության շենքի պատերին հակաիսրայելական գրաֆիտիներ են պատկերել: