Հնդկաստանի և Նեպալի սահմանին 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Նեպալում առնվազն 140 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Կան անհետ կորածներ, որոնողափրկարարական աշխատանքները բարդանում են, քանի որ լեռնային մի շարք շրջանների հետ հաղորդակցությունը խաթարվել է:
Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ ըստ ականատեսների՝ Նյու Դելիում և Հնդկաստանի այլ քաղաքներում ևս ուժեղ ցնցումներ են եղել։