Հոկտեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում ՆԳՆ ՓԾ Արագածոտնի ՄՓՎ փրկարական ծառայողների մասնակցությամբ անցկացվել է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ՔՊ համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ» թեմայով շտաբային ուսումնավարժություն, որը ղեկավարում էր Ալագյազ համայնքի ղեկավարը:
Ուսումնավարժությանը մասնակցել են Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի աշխատակազմը, ՔՊ շտաբը, տարհանման հանձնաժողովը և կազմավորումների հրամանատարները։
Շտաբային ուսումնավարժության նպատակն էր՝
• ստուգել համայնքի ՔՊ պլանի իրատեսությունը.
• կատարելագործել համայնքի ղեկավար կազմի, ՔՊ շտաբի, կազմավորումների ունակությունները ռազմական դրության պայմաններում ճիշտ որոշումների ընդունման և պլանով նախատեսված ՔՊ միջոցառումների իրականացման ուղղությամբ։
Ուսումնավարժանքի ավարտին ներկայացվել են անցկացման ժամանակ ի հայտ եկած թերությունները, դրանց վերացման ուղղությամբ արվել են առաջարկություններ, իսկ ուսումնավարժության ղեկավարը հանձնարարել է ծառայությունների փոխգործողություններն արդյունավետ կազմակերպելու նպատակով հաճախակի կազմակերպել սեմինար պարապմունքներ։
Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Տալվորիկ և Արտամետ բնակավայրերում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրերում, ինչպես նաև Հաղթանակ բնակավայրի վարչական շենքում, միջնակարգ դպրոցում և մանկապարտեզում անցկացվել են համապատասխանաբար ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» և «Պատսպարման կազմակերպումը» թեմաներով վարժանքներ, «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով դասընթացներ:
Մարզային փրկարարական վարչությունների կողմից իրականացվող միջոցառումների ընթացքում գործարկվել են էլեկտրական շչակները, որի արդյունքում կազմակերպվել է բնակիչների տարհանում և պատսպարում, ինչպես նաև ուսուցանվողներին ներկայացվել են «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները։
Մասնակիցները կարևորել են նման միջոցառումների կազմակերպումը և բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնների ճիշտ մատուցումը: