Նոյեմբերի 3-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացիները հայտնել էին, որ Մաշտոցի պողոտայում Կարմիր գրքում գրանցված սոսի տեսակի ծառեր են կտրում:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը և պարեկները նշված վայրում հայտնաբերել, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնականի բաժին են ներկայացրել Չարենցավանի բնակիչ 34-ամյա մի երիտասարդի:
Ոստիկանությունից հայտնում են՝ կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: