Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալը համալրվել է նոր սարքավորումով, հնարավորություն տալով իրականացնել ուրոլոգիական բացառիկ միջամտություններ:
Լազերային սարքի ձեռքբերման համար պետությունը հատկացրել է 150 մլն դրամ:
Նորագույն սարքավորման շնորհիվ հիվանդը հեշտ է հաղթահարում հետվիրահատական շրջանը:
Դրսից հրավիրված մասնագետը տեղում վերապատրաստել է բժիշկներին:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: