Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան կորցրել է Եվրամիության նկատմամբ վստահությունը կառույցի տարօրինակ և ոչ հետևողական գործողությունների պատճառով։ Ռեջեփ Էրդողանի խոսքով՝ Եվրամիությունը կանգնել է Իսրայելի կողքին, միաժամանակ դուրս է եկել ռուս-ուկրաինական կարգավորման դիվանագիտական գործընթացներից:
«Անկարան քայլեր կձեռնարկի՝ պատասխանատվության ենթարկելու Իսրայելին՝ Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների համար,- նշել է նա:
Էրդողանը հավելել է՝ Իսրայելի գործողություններից հետո այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այլևս այն մարդը չէ, որի հետ թուրքական կողմը կարող է զրուցել: Էրդողանի խոսքով՝ տեղի ունեցածի միակ պատասխանատուն Նեթանյահուն է: