Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ: Իլհամ Ալիևը հայտարարել է՝ իր երկիրը հանդես է գալիս Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման օգտին:
Նա հերթական անգամ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը վերականգնել է ինքնիշխանությունը, և աջակցում է հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգին։ Ալիևն ընդգծել է նաև տարածաշրջանի երկրների գործակցության կարևորությունը:
Բերբոքն էլ նշել է, որ Բեռլինն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը, խաղաղության պայմանագրի ստորագրմանը և բանակցությունների բրյուսելյան հարթակին: