Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում ներկա է եղել Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը:
Մասնաշենքի կառուցումը մեկնարկել է 2020-ին, կենտրոնը հագեցվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով, ներդրումների բյուջեն կազմել է 3,3 մլրդ դրամ։
Ընդհանուր արդիականացման ծրագրով իրականացվում են 100 մլն դոլարի ներդրումներ՝ ընդգծել է վարչապետը՝ նշելով, որ Հայաստանում առնվազն 50 բժշկական հաստատության շինարարությունն ավարտական փուլում է: