Իսրայելի բանակը բերվել է պատրաստվածության բարձր մակարդակի՝ արձագանքելու Լիբանանի հետ սահմանին հնարավոր միջադեպերին: ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչ Դանիել Հագարի խոսքով՝ զինվորականները պատրաստ են ցանկացած սցենարի բոլոր ճակատներում, ժամանակավոր զինադադարի հարց չի քննարկվում։ Ավելի վաղ իսրայելական կողմը հայտնել էր Լիբանանից արձակված հրթիռի խոցման և «Հեզբոլլահին» պատասխան հարվածներ հասցնելու մասին: Իսրայելական ԶԼՄ-ները գրում են, որ Լիբանանից արձակումների պատճառով Իսրայելի Կիրյաթ Շմոնա քաղաքում կան տուժածներ և ավերածություններ: Պայթյուններ են լսվել Թել Ավիվում:
Այժմ իսրայելական զորքերն ավարտին են հասցրել Գազա քաղաքի շրջափակումը, այնտեղ քաղաքային մարտեր են, ՑԱԽԱԼ-ը գրոհում է ՀԱՄԱՍ-ի թունելները: Պաղեստինի Կարմիր մահիկը հայտնել է, որ իսրայելցի զինվորականները վերսկսել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ալ Կուդս հիվանդանոցի շրջակա տարածքների գնդակոծությունը։ Թիրախում է նաև Ալ Մահազի փախստականների ճամբարը, կան տուժածներ:
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: