Ռուսաստանի ՆԳՆ-ն օրենքի նախագիծ է պատրաստել, որն անօրինական միգրանտներին զրկելու է որոշակի ծառայություններից:
Նախագիծը ենթադրում է անօրինական միգրանտներին ծառայություններ մատուցելու արգելք, օրինակ՝ բանկային հաշիվ բացելը, այսինքն՝ արգելել գումար փոխանցել, ինչպես նաև ամուսնության, տրանսպորտային միջոցի կամ ցանկացած գույքի գրանցումը:
«Եթե դուք անօրինական միգրանտ եք, ապա իրավունք չեն ունենա օգտվել այդ ծառայություններից»,- ասել է ներքին գործերի նախարարության միգրացիոն հարցերով գլխավոր վարչության ղեկավար Վալենտինա Կազակովան։
Պաշտոնյայի համոզմամբ՝ նման միջոցառումները կհանգեցնեն անօրինական միգրանտների բացահայտմանն ու Ռուսաստանի տարածքից նրանց հեռացմանը։
Ըստ Կազակովայի՝ Ռուսաստանի Դաշնությունում կա մոտ 6,4 միլիոն օտարերկրյա քաղաքացի, նրանց մեծ մասը երկիր է մուտք գործել աշխատանքի նպատակով։