2022-ին 12.6 տոկոս տնտեսական աճը նպաստել է մեր երկրում աղքատության կրճատմանը: Թոշակների բարձրացմամբ պայմանավորված՝՝ այս տարի առաջին անգամ նվազագույն կենսաթոշակը գերազանցել է նվազագույն պարենային զամբյուղը: Կրճատվել է նաև աղքատների ու հարուստների միջև բևեռացումը: Կառավարության 5-ամյա ծրագրով նախատեսված է մինչև 2026 թվականը երկրում չունենալ ծայրահեղ աղքատներ:
Մանրամասները` Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: