Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ իր դիվանագիտական խորհրդական Ֆրանչեսկո Տալոն հրաժարական է տվել ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովի (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովի (Լեքսուս) հետ զրույցից հետո: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Տալոն ստանձնեց դրա պատասխանատվությունը»,- ասել է կառավարության ղեկավարը:
Ջորջիա Մելոնին ռուս պրանկերների հետ հեռախոսազրույցում խոսել էր ուկրաինական հակամարտությունից միջազգային հոգնածության և միգրացիայի խնդրի լուծման հարցում Իտալիային աջակցության բացակայության մասին:
Սեպտեմբերին տեղի ունեցած 13 րոպեանոց հեռախոսազրույցի ձայնագրությունը ռուս պրանկերները համացանցում հրապարակել են չորեքշաբթի: Երիտասարդները հայտնի են քաղաքական գործիչների ձայնային նմանակումներով արևմտյան և հայտնի գործիչներին խաբելու ու թյուրիմացության մեջ գցելու հարցում՝ նրանցից ստանալով անկեղծ, անզգույշ արտահայտություններ: