«Հըզբոլլահի» ղեկավար Հասան Նասրալան նշել է կազմակերպության հիմնական նպատակները, որից առաջնայինը Գազայի հատվածում պատերազմի դադարեցումն է:
Երկրորդ նպատակն է օգնել պաղեստինյան դիմադրությանը և հատկապես ՀԱՄԱՍ-ին Գազայի հատվածում:
Նասրալայի խոսքով՝ Գազայի հաղթանակը Քուդսի և Պաղեստինի, ինչպես նաև տարածաշրջանային ու հարևան կառավարությունների հաղթանակն է:
«Հըզբոլլահի» ղեկավարը շեշտել է, որ իսլամական և արաբական կառավարությունները պետք է դադարեցնեն նավթի մատակարարումն Իսրայել և էմբարգո սահմանեն այդ երկիր ապրանքների արտահանման վրա:
Գործիչը նշել է, որ Եմենի խիզախ, ազնիվ և ճնշված ժողովուրդն իր հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերն է արձակել իսրայելական Էյլաթ քաղաքի ու ռազմակայանների ուղղությամբ և շարունակելու է դա անել։
«Մեզ հարցնում են, թե երբ է Հըզբոլլահը մտնելու մարտի մեջ: Բայց մենք մարտական գործողություններին են մասնակցում հոկտեմբերի 8-ից, և դա կարող է զգալ միայն նա, ով սահմանին է»,- ասել է իսլամիստական կազմակերպության ղեկավարը։